ՏՄՊՊՀ-ը կհրապարակի մանկապարտեզներում սննդի գծով պետական գնումների շրջանակում կատարված աննախադեպ չարաշահումների մասին
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 22, 2012 21:46
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ավարտեց իր ուսումնասիրությունները՝ մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում:
Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:
Բացահայտված աննախադեպ չարաշահումների մասին կհրապարակվի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 11-ին, ՏՄՊՊՀ նիստում:






Facebook
Tweet This
Email This Post
