Մեքենան ընկել է ձորակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2012 21:21

Սեպտեմբերի 22-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “Մերսեդես e֊320” մակնիշի 21 rr 001 պետհամարանիշի (վարորդ` 1988 թ. ծնված Հասմիկ Առնաուտյան) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը, ինչից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Հ. Առնաուտյանը հոսպիտալացվել է Երևանի թիվ 1 հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply