ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2012 21:10

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.18֊ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.00֊ի սահմաններում ԵրևանՄեղրի ավտոճանապարհի 136֊րդ կմ֊ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԱՈՒԴԻ» մակնիշի 07 ԼՍ 888 պետհամարանիշով (վարորդ՝ 1948թ. ծնված Վլադիմիր Միքայելյան) և “ԳԱԶ֊2417” մակնիշի 24 ՕՍ 523 պետհամարանիշով (վարորդ՝ 1966թ. ծնված Հովհաննես Մակարյան), ինչից «ԱՈՒԴԻ»  մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1954թ. ծնված Թամարա Սևումյանը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply