«Շիրակ կենտրոնը»` նաև Գյումրու ծերերի տուն-ինտերնատում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 22, 2012 21:01

Այսօր «Շիրակ կենտրոնն» իր հերթական բարեգործական ակցիան իրականացրեց Գյումրու ծերերի տուն-ինտերնատում: Ակցիայի ընթացքում բոլոր 160 խնամվող անձանց, ինչպես նաև գյումրեցի տարեցների հանդեպ իրոք սրտացավ վերաբերմունք և խնամք ցուցաբերող ինտերնատի աշխատակազմին բաժանվեցին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված հագուստները:

Նշենք, որ այցելուներիս համար առաջին իսկ հայացքից նկատելի էր, որ այնտեղ տիրում է մաքրություն ու կարգապահություն: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տուն-ինտերնատը գործում է գերբեռնվածության պայմաններում, կարելի է ասել, որ այդպիսի վիճակի հասնելն այնքան էլ հեշտ չէ:
Գյումրու ծերերի տուն-ինտերնատի առօրյայի և «Շիրակ կենտրոնի» այսօր իրականացրած ակցիայի մասին պատմող տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply