Բուլղարիայում բացվել է հայագիտության նոր կենտրոն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 24, 2010 16:38

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «Մայրենի լեզվի տարի» ձեռնարկի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել Սոֆիայի Սրբ. Կլիմենտ Օրհիդսկի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայագիտության նոր կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը վերանորոգվել և վերազինվել է հայ բարերարներ Հակոբյանների ընտանիքի միջոցներով և Հայաստանի դեսպանության օժանդակությամբ:

Միջոցառման մասնակիցներն ունկնդրել են կենտրոնի ուսանողների պատրաստած գրական ներկայացումը, հնչել են Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և Պեյո Յավորովի բանաստեղծությունները:

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply