Արյունահեղությունը Սիրիայում չի դադարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2012 16:50

Սիրիացի իրավապաշտպանները հաղորդում են, որ Սիրիայի անվտանգության օդային ուժերի կողմից Դամասկոսի քաղաքամերձ տարածքներում իրականացրած օպերացիայի հետևանքով 41 մարդ է զոհվել: Իդլիբում, Հալեպում, Հոմսում, Դեր Զորում և մի քանի այլ տարածքներում իրականացված օպերացիայի զոհերի հետ միասին զոհվածների թիվը հասել է 104-ի:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը` Դամասկոսի վրա հարձակման ժամանակ անվտանգության ուժերը պահեստներ են այրել, ինչպես նաև 200-ից ավել շենք, որոնց մեծ մասը բնակել է եղել:
Տեղեկություն կա նաև այն մասին, որ ռեժիմի զինվորները Դամասկոսի տարբեր թաղամասերում տներ են թալանում:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply