Ընդդեմ ԱՍԱԼԱ-ի ահաբեկչության արտերկրում առաջին թուրքական հուշարձանը Կանադայում է բացվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2012 16:47

Երեկ տեղի է ունեցել ԱՍԱԼԱ հայկական ահաբեկչական կազմակերպության կողմից 1982 թվականին Կանադայում սպանված զինվորական կցորդ Աթիլա Ալտըքաթին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը; Բացումը կատարել են Թուրքիայի և Կանադայի արտգործ նախարարները` Ահմեդ Դավութօղլուն և Ջոն Բերդը: Հանդիսությանը Դավութօղլուի հատուկ հրավերով մասնակցել է նաև զոհված գնդապետի ընտանիքը: Ուղիղ 30 տարի անց Կանադա այցելած ընտանիքը աչքի ընկավ իր զուսպ պահվածքով: Արարողությանը, որը առաջացրել էր կանադական լրատվամիջոցների մեծ հոտաքրքրությունը, մասնակցեցին նաև մայրաքաղաքում գտնվող օտարերկրյա դիվանագետներ:
Թուրքական «Zaman»–ը գրում է, որ Կանադայում, որտեղ հայկական լոբին բավական ակտիվ է, կառավարության կողմից նման հուշարձան բացելու թույլտվությունը որակվում է որպես Անկարայի դիվանագիտական հաջողություն:
Արտերկրում հաերի կողմից ընդդեմ Թուրքիայի տեղադրված արձանների հանդեպ այս հուշարձանը համարվում է ԱՍԱԼԱ-ի ահաբեկչական գործողությունների վրա ուշադրություն սևեռող առաջին ստեղծագործությունը:

Դիտվել է 1514 անգամ:
Print Friendly

Leave a Reply