Հետախուզվողները հայտնաբերվեցին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 22, 2012 12:31

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Նոր Նորքի և Ջրվեժի բաժանմունքի ծառայողները Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքին հարակից տնից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հրաչյա Գեղամյանին , որը հուլիսի 3-ից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի:
Հ. Գեղամյանը հանձնվել է ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունք:

***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Ակնաշեն գյուղից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Նիկողոս Ստեփանյանին, որը սեպտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:

***
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 21-ին, ժամը 10.00-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Վահրամ Թադրիյանը, որը օգոստոսի 8-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Թադրիյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply