Ձեռքերից զուրկ կինը դպրոցի ուսուցչուհի է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2012 11:21

Օհայոյից Մերրի Գենոնը, որը լույս աշխարհ է եկել առանց վերին վերջույթների, սովորել է գրել ոտքերի օգնությամբ: Երբ Մերին լույս աշխարհ է եկել, հիվանդության պատճառով ծնողները հրաժարվել են նրանից: Կյանքի առաջին 7 տարին աղջիկն անց է կացրել Մեքսիկայի մանկատանը: 8 տարեկանում նրան որդեգրել է  ամերիկացի ընտանիք, ու, աղջիկը տեղափոխվել է Օհայո: Ողջ կյանքում նա երազել է ուսուցիչ դառնալու մասին, սակայն ֆիզիկական թերությունը դրան խոչընդոտել է: Բայց, ժամանակի ընթացքում նա սովորել է պարզագույն գործողություններ կատարել ոտքերի օգնությամբ:

“Ես բոլորովին չեմ սիրում, որ ինձ հաշմանդամ են անվանում: Այդ բառը բացասական էներգիա ունի: Ես ինձ լիարժեք մարդ եմ համարում ու ամեն ինչ էլ անում եմ”:  Ստանալով բարձրագույն կրթություն, նա որոշեց տեղի դպրոցներից մեկում տեղավորվել որպես ուսուցիչ: Դպրոցի ղեկավարությունը ապշած էր, տեսնելով Մերրիի ունակությունը, որը կարողանում է ոտքերի օգնությամբ ազատորեն օգտվել համակարգչից ու նույնիսկ գրել գրատախտակին:

“Սկզբում երեխաները մտածում էին, որ նա անընդհատ օգնության կարիք ունի, սակայն հետո համոզվեցին, որ նա ամեն ինչ ինքնուրույն է անում: Նա լավագույն մասնագետն է ոչ միայն մեր դպրոցում, այլև ողջ մարզում:

Մերիին ֆիզիկական թերությունը չի խանգարել նույնիսկ վարորդական իրավունք ստանալ ու մեքենա վարել: Նա աշխատանքի է գնում իր մեքենայով:

“Մեր ուսուցիչը մեզ ոգեշնչում է, իր օրինակով ցույց տալիս, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա հաղթահարել դժվարություններն ու հասնել նպատակին` չնայած բոլոր խոչընդոտներին”,ասում են  աշակերտները:

Դիտվել է 1861 անգամ:
Print Friendly

Leave a Reply