Միթ Ռոմնիի կնոջը տեղափոխող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2012 10:56

ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնիի կնոջը տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դենվեր քաղաքում, օդաչուների խցիկում հանկարծակի բռնկված կրակի պատճառով: Ռոմնիի կինը` Էննը Օմահա էր ուղևորվում, որտեղ պետք է մասնակցեր բարեգործական ընթրիքին:

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դենվերում, կատարվածի հետևանքով տուժածներ չկան: Ռոմնին այդ ժամանակ Նևադայում մասնակցում էր նախընտրական միջոցառման:

Էնն ու Ռոմնին ծանոթացել են 1966-ին ու 3 տարի անց ամուսնացել:

Չնայած բժիշկների ախտորոշմանը` ցրված սկլերոզ ու քաղցկեղ, Էնն Ռոմնին մասնակցում է  ամուսնու քաղաքական կյանքին:

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply