Գիտնականները փորձում են արդարացնել Հիսուսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2012 10:37

Օրերս ԶԼՄ-ներում   հայտնված Հիսուս Քրիստոսի կյանքի  մասին  աղմկահարույց նյութից հետո, Հռոմում  շտապ կարգով կազմակերպվել է գիտական համաժողով, որի մասնակիցները պատրաստ են վիճարկել Հիսուսի ամուսնացած լինելու մասին վկայող փաստաթղթի իսկությունը:

Համաժողովին ներկա  Մյունսթերի համալսարանի պրոֆեսոր, ղպտիաբան  Սթիվեն Էմմելը այդպես էլ չկարողացավ հնամենի պապիրուսի   անարդարացիության վերաբերյալ ապացույցներ ներկայացնել, սակայն հայտարարեց, որ “ինչ-որ բան, ստիպում է չհավատալ դրա  իսկական լինելուն”: Համբուրգի համալսարանից Ալին Սուսիուն էլ պարզապես հայտարարեց, որ տեքստը կեղծ է, քանի որ ամենևին էլ բնօրինակի տեսք չունի: Ղպտիների լեզվի մասնագետ Վոլֆ Պետեր Ֆունկը փաստաթուղթը “կասկածելի”  համարեց` այպես էլ չկարողանալով հիմնավորել ասածը:

Մինչդեռ, Հարվարդի համալսարանից Կարեն Քինգը,  սենսացիոն հայտարարութան հեղինակը, շարունակում է պնդել, որ պապիրուսում բեված են ապացույցներ առ այն, որ Մարիամ Մագթաղինացուն Հիսուսն անվանել է իր աշակերտուհին ու կինը: Ընդ որում, դոկտոր Քինգը  հայտարարել է. որ կարող  է ներկայացնել իր խոսքերի իրավացիությունն ու նույնիսկ փաստաթղթի տարիքը հաստատող  բավականին համոզիչ ապացույցներ:

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply