Սկանդալային Առաջին տիկինը հեռուստատեսություն է ձգտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2012 10:16

Սկանդալային բնույթով հայտնի առաջին տիկինը, որը վերջերս լրագրողներին ստիպեց պատասխանատվություն կրել ոչ այնքան հաջող լուսանկարների համար, հիմա էլ պատրաստվում է հեռուստահաղորդավար դառնալ:

Ֆրանսիայի նախագահ Օլանդի քաղաքացիական կինը` Վալերի Տրիերվեյլերը, որը դեռևս աշխատում է «Paris Match»-ի խմբագրությունում, օգտագործել է իր դիրքերը` հեռուստատեսություն մտնելու համար:

Նախնական պայմանավորվածության մասին արդեն հայտնել է «Canal Plus»-ը, որը տիկնոջն առաջարկել է վարել երկու ամիսը մեկ  եթեր դուրս եկող մի հաղորդում , որի  թեմայի ու բովանդակության մասին չեն հայտնում:

Անցյալում տիկինը  փորձել է համագործակցել «Direct 8» հեռուստաալիքի հետ:

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply