300 գյուղացի բողոքի է դուրս եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2012 19:57

    Բինգյոլում PKK-ի ահաբեկիչների դեմ պայքարի դուրս եկած գյուղի ժամանակավոր պաշտպան Մեհմետ Չինթայի զոհվելուց հետո մոտ 300 գյուղացի հավաքվել և եկել է քաղաքի կենտրոն` ցանկանալով ճնշում գործադրել «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության շենքի վրա:

Ինչպես հաղորդում է «Habertürk»-ը`զայրացած ամբոխը, կոտրելով շենքի ապակիները, ցանկացել է ներս մտնել, իսկ երբ ոստիկանությունը միջամտել է, ցուցարարների թիվը սկսել է պակասել:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply