ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի պատվիրակությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 21, 2012 21:54

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սեպտեմբերի 21-ին,  ընդունել է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ժոզեֆ Մեյների  գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Երևան է ժամանել միջազգային դահուկային ֆեդերացիայի (ISF) առաջնորդների սեմինարի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Նշենք, որ նմանատիպ սեմինար առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Սեմինարը, որի աշխատանքներին  մասնակցելու են 20 երկրների դահուկային սպորտի շուրջ 30 ներկայացուցիչներ, այդ թվում սպորտաձևի միջազգային ֆեդերացիայի ղեկավարները, տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ից 23-ը Երևանի Մարիոթթ հյուրանոցում: Սեմինարն անցնելու է ճանապարհ Երևանից Սոչի կարգախոսով, նվիրված 2014թ. ձմեռային օլիմպիադային:

Ողջունելով հյուրերին, նախարարը նշել է, որ Հայաստանի նման արևաշատ երկրում մի փոքր դժվար են զարգանում ձմեռային մարզաձևերը, սակայն, հույս է հայտնել, որ հետագայում սպորտաձի նկատմամբ ցուցաբերվող համակարգված մոտեցմամբ հնարավոր է լուրջ ձեռքբերումներ արձանագրել:

ISF փոխնախագահը, պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և փաստել, որ այսօր Երևանում մեկնարկող սեմինարը կնպաստի Հայաստանում դահուկային սպորտի մասսայականացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության հեռանկարային բազմաթիվ այլ ծրագրեր:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply