«Պետք է ստեղծվեն նաև մեր ազգայինը պահպանելու շարժումներ». Կորյուն Առաքելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 21, 2012 12:33

«Անկախությամբ մենք նախ և առաջ ձեռք բերեցինք պետականություն, սակայն մի կողմից կորցրինք կրթական, առողջապահական կուռ համակարգերը, արհմիությունների ինստիտուտը և այլն»,- խոսելով անկախության ձեռքբերումների և կորուստների մասին՝ նշում է գրող Կորյուն Առաքելյանը: Միաժամանակ նա համամիտ չէ այն կարծիքին, որ խորհրդային տարիներին ավելի պաշտպանված էին մեր մշակույթն ու ավանդույթները. «Պետք չէ համեմատել, որովհետև երկու դեպքում էլ թերություններ ու առավելություններ կան»:

Նա միայն ցանկանում է, որ այս սերունդը խաղաղ պայմաններում ապրի և տեր կանգնի անկախությանը: «Երիտասարդների մեջ այսօր տարբեր շարժումներ կան՝ կանաչների, բնապահպանության և այլն: Պետք է ստեղծվեն նաև մեր ազգայինը պահպանելու շարժումներ: Մեծերից մեկը մի խոսք է ասել.  «Այն ամենը, ինչ խանգարում է իմ երկրի պետականությանը, դրա դեմ պետք է պայքարել»: Ես ուզում եմ, որ երիտասարդներն այսօր հասկանան պետության ու ազգի առաջնահերթությունները»,- ասում է նա:

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply