Բաշար Ասադը քաղաքական տեսանկյունից մահացած է.էրդողան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2012 12:30


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էր էրդողան«Washington Post»-ի թղթակցին հարցազրույց է տվել: Սիրիայում երկրի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ապագան ինչպես եք տեսնում հարցին պատասխանելով նա նշել է`«Եթե պատմությանը նայենք, ապա կտեսնենք, որ ժողովրդին տանջող ռեժիմները չեն կարողացել կանգուն մնալ: Արաբական գարնան ընթացքում Սիրիայում, ցավոք, ռեժիմի կողմից ժողովրդի վրա ճնշում գործադրող մի զարգացման ականատեսը դարձանք»:
Էրդողանը հայտարարելով, որ ընդդիմադիրները ամեն անցնող օրվա հետ էլ ավելի են ուժեղանում, ասաց. «Այդ պատճառով էլ ռեժիմը գնալու է. Բաշարը քաղաքական տեսանկյունից մահացած է: Իհարկե դժվար է ասել. թե արդյոք դա մի շաբաթում, մի ամսում կամ մի տարում է տեղի ունենալու: Այդ հարցը կապված է նաև իրավիճակին Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումից»,-Էրդողանի խեսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply