Դերասանուհին դատի է տվել հակաիսլամական ֆիլմի պրոդյուսերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2012 12:26

Սիդնի Լի Գարսիան, որը նկարահանվել է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմում, հայտարարել է, որ դարձել է սկանդալային կինոնկարի պրոդյոսերի խաբեության զոհը: Դերասանուհու խոսքերով`ինքը մինչև վերջին պահը նույնիսկ չի էլ կասկածել, որ նկարահանվում է Մուհամեդ մարգարեին վիրավորող ֆիլմում: Նա հավաստիացնում է, որ իրեն ներկայացված սցենարում մարգարեի անունը ընդհանրապես չի հիշատակվել: Այս մասին է գրում «Anadolu» գործակալությունը:
Լոս Անջելեսի դատարանին ներկայացրած հայցում դերասանուհին նշել է, որ պրոդյուսերը իրեն խաբել է` ասելով, թե արկածային ժանրի ֆիլմ է լինելու, որում գրոծողությունները տեղի են ունենում անտիկ Եգիպտոսում:
Դերասանուհու փաստաբանը հայտնել է, որ ֆիլմի հրապարակումից հետո իր պաշտպանյալին բազմիցս սպառնացել են, որ ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեն նրա հետ, այդ պատճառով էլ վերջինս չի կարողանում այցելել իր թոռներին:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply