Համագործակցություն Իրանի ներկայացուցիչների հետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 21, 2012 10:53
Հայաստանի թհեքվանդիստները 2013 թվականի մրցաշրջանի ընթացքում հանդես կգան Իրանի թհեքվանդոյի պրոֆեսիոնալ լիգայում:
Հայաստանի մեկ թհեքվանդիստ` 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն, Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից, 80 կգ քաշային Արման Երեմյանն արդեն ունի այս մրցաշարին մասնակցելու փորձ:
Հոկտեմբերին Հայաստանի և Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիաների և Իրանի թհեքվանդոյի պրոֆեսիոնալ լիգայի ղեկավարները հանդիպելու են Թեհրանում և համագործակցության պայմանագիր են կնքելու:
Դիտվել է 1263 անգամ:





Facebook
Tweet This