Գրոսմայստեր Լևոն Արոնյանի իններորդ ոչ-ոքին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 24, 2010 14:58

Շախմատի Լինարեսի գերմրցաշարում Լևոն Արոնյանը յուրօրինակ ռեկորդ է սահմանել: Նա 9 պարտիա է անցկացրել և դրանք բոլորն էլ ավարտել է խաղաղ արդյունքով: 9-րդ տուրում մեր երկրի ներկայացուցիչն ուժերը չափեց իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: 40 քայլ կատարելուց հետո մրցակիցներն միմյանց հաշտության ձեռք մեկնեցին:

Հայ գրոսմայստերը վաստակած 4,5 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Նա մեկ միավորով զիջում է բուլղարացի Վեսելին Տոպալովին ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին:

Դիտվել է 1957 անգամ:
Print Friendly

Leave a Reply