Քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 20, 2012 22:13


Քաղաքային տնտեսության կառավարման մի շարք ոլորտներում ընթացող բարեփոխումների շրջանակում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Վահե Նիկոյանը նշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր որդեգրած քաղաքականության համատեքստում` կարևորում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը և պատրաստակամ է քննարկելու քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրային առաջարկներ:
<>,-նշել է քաղաքապետի տեղակալը:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Ֆրանսիական զարգացման գործակալության ասիական բաժնի փոխտնօրեն Լորեն Ամարը նշել է, որ իրենք հատկապես հետաքրքրված են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և մատնանանշել է այն հիմնական ուղղությունները, որտեղ գործակալությունն ակնկալում է քաղաքապետարանի հետ ակտիվ փոխգործակցություն: Մասնավորապես առանձնացվել են հասարակական տրանսպորտի, ջրամատակարարման ու ջրահեռացման, ինչպես նաև վարչական շրջանների բարեկարգման ու աղբի և կոշտ թափոնների մշակման ոլորտները:
Վահե Նիկոյանն իր հերթին ընդգծել է, որ քաղաքապետարանի կողմից մշտապես աշխատանքներ են տարվում նշված ոլորտներում բարեփոխումների ծրագրերի մշակման ուղղությամբ և այժմ էլ, ակնկալվում է, որ այդ ուղղությամբ Ֆրանսիական զարգացման գործակալության հետ համագործակցության շրջանակում կիրականացվեն հստակ ծրագրեր:
Հանդիպման ավարտին հյուրերն իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել քաղաքապետարանի աշխատակազմին ՀՀ Անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply