Տիտղոսակիր ծանրորդները չմասնակցեցին Հայաստանի առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 24, 2010 14:36

Երևանի պետական մարզական քոլեջի մարզադահլիճում անցկացված ծանրամարտի Հայաստանի առաջնությանը չմասնակցեցին մեր մի քանի տիտղոսակիրները` աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, Եվրոպայի չեմպիոններ Առաքել Միրզոյանը, Գևորգ Դավթյանը, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ` երկու Տիգրան Մարտիրոսյանները: Պատճառները տարբեր են: Մասնավորապես, Ավդալյանն անհատական ծրագրով նախապատրաստվում է առաջիկա Եվրոպայի առաջնությանը: Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին Իզաբելա Յայլյանը (53 կգ, Երևան)` երկամարտում 150 կգ, Էլեն Գրիգորյանը (58 կգ, Քասախ)` 197 կգ, Ալլա Սամվելյանը (63 կգ, Բաղրամյան)` 198 կգ, Քրիստինե Պետրոսյանը (69 կգ, Գյումրի)` 190 կգ, Մելինե Դալուզյանը (75 կգ, Գյումրի)` 245 կգ, Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ, Քասախ)` 270 կգ:
56 կգ քաշային տղամարդկանց պայքարում հաղթեց սամաղարցի Մայիս Թառոյանը` 186 կգ: Մյուս քաշային կարգերում չեմպիոններ դարձան. 62 կգ` Արեն Թամրազյանը (Սամաղար)` 285 կգ, 69 կգ` Դավիթ Մուրադյանը (ԲԿՄԱ, Երևան)` 280 կգ, 77 կգ` Աղասի Աղասյանը (ՖԻՄԱ, Երևան)` 336 կգ, 85 կգ` Գևորգ Պողոսյանը (Սամաղար)` 376 կգ, 94 կգ` Լյովա Արշավյանը (Գյումրի)` 345 կգ, 105 կգ` Արթուր Բաբայանը (Վանաձոր)` 405 կգ, +105 կգ` Ռուբեն Ալեքսանյանը (Արարատ)` 420 կգ:

Դիտվել է 2192 անգամ:
Print Friendly

Leave a Reply