Մոնիկա Լևինսկին կպատմի Բիլլ Քլինթոնի սեքսուալ արկածների մասին ողջ ճշմարտությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2012 20:19

ԱՄՆ նախկին նախագահի նախկին սիրուհին պատրաստվում է հուշեր գրել: ԱՄՆ խոշորագույն հրատարակչություններից մեկը բանակցում  է երկրի ամենաաղմկալի սեքսուալ պատմության հերոսուհու հետ: Որոշ  տվյալների համաձայն, Լևինսկին դրա համար  12 մլն է խնդրում, որը պետք է բացահայտի Բիլլ Քլինթոնի կյանքի  անհայտ փաստերը:

Լևինսկու մերձավորներից ասում են, որ Մոնիկան “պատրաստ է պատմել, որ Բիլն իր երևակայության մեջ առաջ ու առաջ էր գնում,  կրքոտ կերպով ցանկանում սեքս երեքով,  խրախճանքներ ու հնարավոր սեքս-խաղալիքներ: Նա կարող է նույնիսկ հիշել այն ամենը, ինչ Բիլլն ասել է Հիլարիի մասին, ներառյալ այն փաստը, որ իր կարծիքով, ինքը միակը չի եղել, որ սեր է փնտրել դրսում”:

Ամերիկացիների մեջ աշխուժություն է առաջացրել ոչ թե ինքը` գիրքը, այլ դրա լուսընծայման մասին հայտարարությունը: The Huffington Post-ի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց կեսը չի պատրաստվում  Լևինսկու ստեղծագործությունը կարդալ:

Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply