ԱՄՆ-ում բանտարկյալին գիրության պատճառով մահապատժի չեն ենթարկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2012 19:40

ԱՄՆ-ում բանտարկյալ Ռոնալդ Պոստը, որին մահապատժի են դատապարտվել, խնդրում է հետաձգել դրա իրականացումը` ավելորդ քաշի պատճառով: Նա վախենում է, որ մահապատժի դատապարտվածների սայլակն իր 218 կգ քաշին չի դիմանա, իսկ ներարկվող մահացու թույնն էլ կսպանի տանջագին: 53-ամյա տղամարդը 1983-ին թալանի ժամանակ սպանել է մոթելի աշխատակցին` վերցնելով հեռուստացույցն ու 100 դոլար: Հայտնի է, որ մահացու ներարկումը պետք է կատարվի 2013-ի հունվարի 16-ին: Սակայն դրան կարող է խանգարել Պոստի ավելորդ քաշը: Հիմա ծանրաքաշ դատապարտյալի փաստաբանները Օհայոյի դաշնային դատարան են փոխադրել դատավճիռը հետաձգելու միջնորդագիր, որ տղամարդը գոնե մի փոքր մահից առաջ նիհարի:
“Հաշվի առնելով մեր պաշտպանյալի ֆիզիկական ու բժշկական տվյալները, վտանգ կա, որ մահապատժի յուրաքանչյուր փորձ ֆիզիկական ու հոգեբանական լուրջ ցավի պատճառ կդառնա, ինչպես նաև` կհանգեցնի տանջագին ու դանդաղ մահվան”:
Իրավաբանների կարծիքով, Պոստին անհնար է անցավ կատետր դնել, քանի որ մի քանի տարի առաջ, երբ բժշկական միջամտություն էր պահանջվում, ոչ մի կերպ չէին կարողանում գտնել նրա զարկերակը: Իսկ դատապարտյալի սայլակը նախատեսված է 200 կգ քաշ ունեցող մարդկանց համար: Նա արդեն կոտրել է բանտային մարզասարքը, ցավում են մեջքն ու ծունկը, դրա համար էլ չի կարողանում ակտիվորեն մարզվել` քաշը նվազեցնելու համար: Նա նույնիսկ դիմել է բանտային իշխանություններին` ստամոքսը վիրահատելու խնդրանքով, սակայն նրան մերժել են:
Որոշ մասնագետներ ասում են, որ նա առանց այդ էլ քաշի պատճառով երկար կյանք չունի: 2007-ին մահվան դատապարտվածին մահացու ներարկում կատարեցին, սակայն 2 ժամ տևած տանջագին մահը համարեցին ավելորդ քաշի պատճառ:
Սպանված հարազատները մարդասպանին ավելորդ քաշի պատճառով ներում չեն կամենում.”Շատերն ասում են, որ սպանությունից շատ ժամանակ է անցել ու պետք է թողնել, որ Պոստը մահանա բնական մահով:Ոչ, բոլորս պետք է հետևենք օրենքին: Թող նա վճարի իր արարքի համար հասարակության առջև”,ասել է սպանվածի որդին:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply