Արսեն Ներսիսյանը կիսատ թողեց մրցատարածությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 24, 2010 14:17

Կանադայի Վանկուվեր քաղաքում  շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակներից ծաղկաձորցի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը հսկա ոլորավայրէջքում չկարողացավ ավարտել մրցատարածությունը:

103 մարզիկների պայքարում հաղթեց շվեյցարացի Կառլո Յանկան (2.37,83 ): Նրան հաջորդեցին նորվեգացիներ Քյետիլ Յանսռուդը  (2.38,22) և Լունդ Աքսել Սվինդալը (2.38,44):

Դիտվել է 1986 անգամ:
Print Friendly

Leave a Reply