Ռուսաստանի` հայկական ձկների ներկրման վրա դրած արգելքը պայմանավորված է ստվերային ուժերով. Արթուր Աթոյան
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 20, 2012 17:59
Վերջերս տեղեկություն տարածվեց այն մասին, թե Հայաստանից Ռուսաստան արտահանվող իշխան ձկնատեսակի մեջ վտանգավոր վիրուս է հայտնաբերվել, մասնավորապես` աղիքային ցուպիկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանումներ ներկայացրեց Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը:
Նա կտրականապես հերքեց այդ տեղեկության ճշմարտացիությունը` նշելով, որ դա կենսաբանորեն հնարավոր չէ իշխանի դեպքում:
Աթոյանը այս ամենի հետևում այլ պատճառներ է տեսնում: Բանն այն է, որ, ըստ նրա, Հայաստանը ռուսական շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող երկիր այս ոլորտում, և առաջացած խնդիրների պատճառը Հայաստանի մրցակից երկրների մեջ է. “Մենք համոզվեցինք, որ Ռուսաստանի որոշ ստվերային ուժեր շահագրգռել են նման դիրքորոշում ցուցաբերել, քանի որ ռուսական շուկայում հայկական ձուկն ունի ազդեցիկ դիրք, մեծ պահանջարկ ունի: Մեր դիրքային առավելությունը մեր մրցակից պետություններին` հիմնականում Թուրքիա, Նորվեգիա, անհանգստացնում է»:
Աթոյանը տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրող խումբը պարզել է, որ հայկական ձկան անվան տակ այլ երկրից ներկրված ձուկ է վաճառվել:
Աթոյանի տեղեկացմամբ Հայաստանիւց չորս խոշոր ձկնաբուծական տնտեսություն կա, որոնք ձուկ են արտահանում Ռուսաստանի Դաշնություն, և հենց այդ ընկերություններին էլ Ռուսաստանից գրություն է եկել, որ նրանց արտադրած ու ՌԴ արտահանված իշխան և թառափ ձկնատեսակների խմբաքանակում հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ, թեև ռուսական կողմից որևէ պաշտոնական հիմնավորում կամ հետազոտությունների պատասխան չի ներկայացվել:
Այդ ընկերություններն են` «Յունիֆիշ» ՍՊԸ-ն, «Դմիտրի» ՍՊԸ-ն, «Գոս» ՍՊԸ,-ն և «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ն:
Աթոյանը նաև անդրադարձավ ՀՀ կառավարության հետ իրենց համագործակցությանը` իր գոհունակությունը հայտնելով ինչպես կառավարությունից, այնպես էլ գյուղատնտեսության նախարարությունից իրենց զանգերին անմիջապես արձագանքելու և աջակցելու համար:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
