ՙ” Սողանքային” երևույթներ Սյունիքի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 20, 2012 17:10

Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում՝ «Դենո֊գոլդ֊մայնինգ քոմփանի» ՓԲԸ-ի հարակից տարածքում, ակտիվացել են սողանքային երեվույթներ: Դեպքի վայր է մեկնել սյունիքի մարզային փրկարար վարչության օպերտիվ խումբը: Պարզվել է, որ սողանքն ընդգրկում է մոտ 2,5 հա տարածք: Սողանքային զանգվածի շարժման դեպքում կվնասվի մոտ 180մ հեռավորության վրա գտնվող կոմբինատը, և մոտ 200 մ հեռավորության վրա գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը: Սողանքի տարածքում գտնվում է բարձրավոլտ լարման էլ. սյուն (110 000 վոլտ): Դեպքի մասին տեղեկացվել են Կապան քաղաքի փոխքաղաքապետը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետը:

Դիտվել է 755 անգամ:
Print Friendly

Leave a Reply