Անձնագրային նոր բաժանմունք՝ Արաբկիրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 20, 2012 13:41

ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների առաջնա-հերթություններից է անձնագրային բաժին-բաժանմունքների արդիականացումը, ինչն ուղղված է բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
Այս ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 20-ին շահագործման հանձնվեց
Անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքը:
Բացման արարողությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ` ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը եւ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, այլ պաշտոնատար անձինք, թաղամասի բնակիչներ:
Արթուր Օսիկյանը բաժանմունքի շահագործման կապակցությամբ շնորհավորեց ներկաներին, և շնորհավորանքի առիթն իսկապես լուրջ էր ու ծանրակշիռ:
Շենքային եւ տեխնիկական պայմանները, որ ունեցել էր բաժանմունքը տարիներ շարունակ, պետք է որ հարուցեին թե՛ ծառայողների ու քաղաքացիների դժգոհությունը, թե՛ վայելուչ ու բարեկիրթ սպասարկման սպասումը:
Այսօր իրավիճակն արմատապես այլ է: Բաժանմունքում ստեղծված են բոլոր պայմանները քաղաքացիների որակյալ սպասարկման համար, գործում է տեսադիտարկման ու վերահսկման համակարգ, միջոցներ են ձեռնարկվել հերթերը բացառելու ուղղությամբ, հնարավորություններ են նախատեսված նաև կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման համար:
Նորաբաց բաժանմունքում առաջին քաղաքացուն անձնագիր տրամադրելուց հետո սկսվեց առաջին աշխատանքային օրը նոր պայմաններում, իսկ առջևում հերթական անձնագրային բաժանմունքների բացումն է ոչ միայն Երևանում, այլև հանրապետության այլ քաղաքներում:
Բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ծրագրի իրականացումը շարունակվում է:

Դիտվել է 1744 անգամ:
Print Friendly

Leave a Reply