Բանջարեղենային ռագու

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | September 20, 2012 10:29

Բաղադրությունը`

450 գ կարտոֆիլ

գազար` 40 գ

գլուխ սոխ` 360 գ

ծաղկակաղամբ` 300 գ

դդմիկ կամ դդում` 250 գ

պահածոյացված կանաչ ոլոռ` 200 գ

սխտոր` 4-5 պճեղ

տոմատի մածուկ` 500 գ

ձեթ` 60 գ, աղ, պղպեղ, դափնետերև` ըստ ճաշակի,

կարագ` մատուցելուց առաջ վրան դնելու համար, կտրատած մաղադանոս ու սամիթ;

Պատրաստման եղանակը

Բանջարեղենը մաքրել-քերել, կտրատել, դդմիկը` խորանարդներով, սոխը` շերտերով, իսկ ծաղկակաղամբը բաժանել ցողունների; Ծաղկակաղամբը խաշել; Կարտոֆիլն ու գազարը տապակել միչև կեղևակալումը, իսկ սոխը շոգեխաշել մնացած ձեթի մեջ: Բոլոր բաղադրիչները խառնել իրար, վրան տոմատի մածուկ լցնել ու շոգեխաշել 10-15 րոպե: Ավելացնել հում դդումն ու շոգեխաշել 15-20 րոպե:  Եփի ընթացքում  դափնետերև ավելացնել, ապա կանաչ ոլոռը, խաշած ծաղկակաղամբը, համեմունքը, ճզմած սխտորն ու եփել մինչև վերջնականապես պատրաստ լինի: Մատուցելուց առաջ վրան կարագ դնել ու մանրացրած կանաչի ցանել:

 

 

Դիտվել է 2792 անգամ:
Print Friendly

Leave a Reply