2010-ին Հայաստանում թալանվել է 185 բնակարան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 24, 2010 10:52

2010 թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գրանցվել է սպանության 10 դեպք, բացահայտվել է 7-ը (հունվարին գրանցվել է սպանության վեց  դեպք, բացահայտվել հինգը, իսկ մինչև փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում՝ չորս սպանություն, բացահայտվել է երկուսը): Այս ընթացքում բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության երկու  դեպք: Նույն ժամանակահատվածում գրանցվել է նաև անձի առևանգման 46 դեպք, որից 25-ը հունվարին, 21-ը մինչև փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում: Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում բոլոր առևանգման դեպքերը բացահայտվել են: 2010 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 22-ն ոստիկանության ստորաբաժանումներում արձանագրվել է բնակարանային գողության 185 դեպք, որոնցից բացահայտվել են 70-ը։ Բացահայտվել է նաեւ նախորդ տարվանից փոխանցված բնակարանային գողությունների ևս 11 դեպք։

Դիտվել է 2891 անգամ:
Print Friendly

Leave a Reply