Հաջող պարտություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 20, 2012 13:24

Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականն անփառունակ ավարտեց մրցելույթները Եվրոպայի  առաջնության ընտրական մրցաշարում: 8 խաղում մերոնք պարտվեցին և առանց միավորի եզրափակեցին մրցաշարային աղյուսակը:
Մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում կայացած վերջին հանդիպումում մերոնք 0:2 հաշվով զիջեցին Չեխիայի մարզուհիներին: Հանդիպման ելքը վճռեցին առաջին և երկրորդ խաղակեսերում Մարկետա Ռինգելովայի և Նիկոլա Դանիգելկովայի խփած գնդակները: Նույն մրցակցին անցյալ տարի մերոնք հյուրընկալվելիս պարտվել էին 0:5 հաշվով: Մյուս խաղերում ևս Հայաստանի ներկայացուցիչներն ավելի խոշոր հաշիվներով էին զիջել մրցակցուհիներին: Այնպես որ, վերջին պարտությունը մերոնց համար նույնիսկ կարելի է հաջող համարել:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply