Հանրային խորհուրդը մտահոգված է գազի գնի թանկացմամբ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 24, 2010 9:19

ՀՀ Հանրային խորհրդի լրատավական ծառայությունից հայտնում են, որ  Հանրային խորհրդի  Ֆինանսական, տնտեսական և բյուջետային հանձնաժողովի  ենթահանձնաժողովի նախագահ Արմինե Խզմալյանն այսօր այցելել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և իրենց մտահոգությունները փոխանցել Հայաստանում գազի սակագնի հնարավոր բարձրացման շուրջ:

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանն ասել է, որ նույնպես մտահոգ է, և  որ վաղն այս հարցով հանդիպելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ:

Սպասվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս խնդրին անդրադառնալու է առաջիկա իր նիստում:

՝

Դիտվել է 1941 անգամ:
Print Friendly

Leave a Reply