Ասադի հանդեպ ատելությունն անսահման է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2012 12:51

Դամասկոսի քրիստոնեական թաղամասերում ապրող մի խումբ երիտասարդներ միավորվելով կազմել են «Էնսարուլահ» բրիգադան և միացել Անկախ Սիրիայի բանակին, որը պայքար է մղում Բաշար Ասադի ռեժիմի դեմ:

«Anadolu» գործակալության հաղորդմամբ`այդ խմբավորման անդամները ընդգծել են, որ արյունալի ռեժիմի ձեռքում բազմաթիվ քրիստոնյաներ են զոհվել: Բացի այդ սիրիական կառավարության կողմից ոչնչացվել են քրիստոնեական տաճարներ և մշակութային ժառանգության հուշարձաններ:

Բրիգադան երկրի բոլոր քաղաքացիներին, անկախ նրանց էթնիկական և կրոնական պատկանելիությունից, կոչ է արել միանալ ժողովրդական արդարացի պայքարին`հանուն ատելի ռեժիմից Սիրիայի ազատագրման:

Սիրիայում բնակվում է 2 մլն քրիստոնյա, որը կազմում է երկրի բնակչության 8 տոկոսը:

 

Դիտվել է 652 անգամ:
Print Friendly

Leave a Reply