Ոչ մի քայլ հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2012 12:13

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկիչների դեմ պայքարը շարունակվելու է մինչև վերջ: Թուրքական կառավաության ղեկավարը իր ցավակցություններն է հայտնել զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Նեդջեթ Օզելին Բինգյոլում զոհված 10 զինծառայողների կապակցությամբ,գրում է «Anadolu»  գործակալությունը:

Վարչապետը ընդգծել է, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի նահանջելու և ահաբեկիչների դեմ պայքարելու է այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը վերջնականապես չի լուծվել:

Նա նաև իր ցավակցություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply