Պակիստանում Մեհրիբան Ալիևայի անունով դպրոց է բացվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2012 12:07

Պակիստանի Մուզաֆառաբադ քաղաքում տեղի է ունեցել աղջիկների համար նախատեսված դպրոցի բացումը, որը կառուցվել է Մեհրիբան Ալիևայի գլխավորած Հեյդար Ալիևի ֆոնդի միջոցներով:

Բացման արարողությանը մասնակցել են Պակիստանի կրթության նախարար Սադըք Դարը, կապի նախարար Բազիլ Նաքվին, խորհրդարանի պատգամավորներ և Պակիստանում Ադրբեջանի դեսպանը`Դաշկըն Շիքարովը:

Սադըք Դարը իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը առաջիններից է, որ օգնություն է տրամադրել Պակիստանին 2005թ. երկրաշարժից հետո, և ընդգծել, որ աղետի ժամանակ ավերված 150 աշակերտի համար նախատեսված դպրոցի փոխարեն Ալիևի ֆոնդի շնորհիվ 500 աշակերտի համար ժամանակակից դպրոց է կառուցվել:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`նորաբաց դպրոցին տրվել է Մեհրիբան Ալիևայի անունը:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply