Մուհամեդ մարգարեի կյանքի մասին ֆիլմ է նկարահանվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2012 12:05

Քաթարական ֆիլմարտադրության «Nur» ընկերությունը սկսում է Մուհամեդ մարգարեի կյանքին նվիրված ֆիլմի նկարահանումը: Ֆիլմը, որի համար ընկերությունը 450 միլիոն դոլար է տրամադրել, բաղկացած է լինելու երեք մասից,-գրում է թուրքական «Zaman»-ը:

«Nur» ընկերության նախագահ Ահմեդ Հաշիմին հայտարարել է, որ նմանօրինակ ֆիլմ նկարահանելու որոշում կայացվել է այն բանից հետո, երբ հրապարակվեց իսլամը վիրավորող սկանդալային ֆիլմը: Նա նաև նշել է, որ ֆիլմի նպատակն է աշխարհին ցույց տալ այն հանդուրժողականությունը, որը քարոզում էր Մուհամեդ մարգարեն:    Հայտնի է դարձել, որ երեք մասից բաղկացած ֆիլմի սցենարը արդեն ավարտական փուլում է գտնվում:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply