Վարչապետ դառնալու երազանք չունեմ. Ահմեդ Դավութօղլու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2012 11:58

 Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն խիստ կերպով քննադատել է նրանց, ովքեր ասում են, թե «զրո խնդիր» քաղաքականությունը ձախողվել է: Դավութօղլուն նշել է, որ էթնիկական, կրոնական, ինքնության հետ կապված խտրականություն անող ազգայնականությունը Թուրքիային տանելու է դեպի մասնատում,հաղորդում է թուրքական «Radikal» –ը:

«Այդ բացթողումը Բալկանների և Կովկասի նման կմասնատի նաև Միջին Արևելքը: Մեր մոտեցումը Թուրքիայի կենտրոնում բոլոր այդ մասնատվածությունների վերացումն է»-,նշել է Դավութօղլուն:

Արտգործնախարարը նախագահի պաշտոնի համար վարչապետ Էրդողանի հնարավոր թեկնածության և 2014 թվականի հետագա զարգացումների մասին ասել է. «Քաղաքականություն մտնելով մեր բնավորությունը չի փոխվում: Այդ մեծ երազանքի հետ ինձ կապելը ստորություն եմ համարում: Վարչապետի աթոռին աչք չունեմ»:

Դիտվել է 650 անգամ:
Print Friendly

Leave a Reply