Գյումրեցի երեք միայնակ մայրերի ընտանիքներ` երեքն էլ աղքատ ու անօթևան (Տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 20, 2012 11:49

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են լուսաբանելու և օգնություն բաժանելու նպատակով շրջագայել Գյումրու կարծես բոլորի կողմից մոռացված ու քարուքանդ ծայրամասային թաղամասերում և տնակային ավաններում: Այսօր ներկայացվող տեսանյութում մեկտեղել ենք երեք տարբեր ընտանիքների ապրելակերպի մասին պատմող դրվագներ:

Ներկայացվող ընտանիքները թեև տարբեր են  իրենց կազմով, հասցեներով ու բնականաբար էլի շատ ու շատ բաներով, սակայն նրանց միավորող շատ բաներ էլ կան. նրանք բոլորը միայնակ մայրերի ընտանիքներ են, անօթևան են և ապրում են սոցիալական ծանր պայմաններում, մեծ դժվարություններով են պահում ու խնամում իրենց մանկահասակ երեխաներին, որոնց մեծ մասը համարվում են մանկատան սաներ:

«Շիրակ կենտրոն»

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply