Բելգիայի վարչապետը մահից հետո դոնոր կդառնա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2012 10:31

Դրա մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ինքը` Էիո Դի Ռուպոն:  Նա իր մահից հետո ներքին օրգանների դոնոր ցանկություն է հայտնել:

«Այո ես համաձայն եմ, որ իմ օրգաններն օգտագործվեն, եթե մահանամ:  Այսօր 1200 մարդ է սպասում փոխպատվաստման: 2011-ին 66 հիվանդ մահացավ` այդպես էլ այդ բաղձալի պահին չհասնելով: Մենք պետք է խրախուսենք դոնորությունը, չէ որ մի մարդու առատաձեռնությունը կարող է մեկ ուրիշին փրկել», -ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, 61-ամյա քաղաքական գործիչը ցուցադրել է համապատասխան քարտերը, որոնք  դոնոր դառնալու հնարավորություն են ընձեռում:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply