Գյումրիում թխվածքի արտադրամաս է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 20, 2012 10:26

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրիի «Հաղթանակ» զբոսայգու մոտ գտնվող քաղցրավենիքի խանութում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.43-ին, մարվել՝ 01.10-ին:

Ամբողջությամբ այրվել է Մայակովսկու 88 հասցեում գտնվող Վ. Մարտիրոսյանին պատկանող «Պուրակ» թխվածքի արտադրամասը գույքով`  մոտ 400 քմ մակերեսով:

Դիտվել է 638 անգամ:
Print Friendly

Leave a Reply