Վրաստանի բանտում կտտանքները տեսանկարահանողին բռնել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2012 9:07

Թբիլիսիի Գլդանի բանտի աշխատակից Դաթա Հակոբիային հայ-վրացական սահմանի մոտ են կանգնեցրել: Նա  թբիլիսյան ուղղիչ հիմնարկում ծագած սկանդալի անմիջական մասնակիցներից է:

Գլդանի բանտի աշխատակից Դաթա Հակոբիան  փորձում էր անցնել սահմանը: Փաստաբան Սալոմե Աբուլաձեի տեղեկացման համաձայն, իր հաճախորդին ծեծել են: Նրա գտնվելու վայրը դեռևս պարզված չէ:

Հակոբիայի իրավապաշտպանն ասում է, որ նա  է տեսախցիկով նկարահանել է կալանավորների նկատմամբ ճնշումն ու բռնությունը:  Սույն գործով 10 աշխատակից է ձերբկալվել, իսկ մեկը` Վլադիդմիր Բեդուկաձեն, որոնման մեջ է: Երեկ երեկոյան Վրաստանի ՆԳՆ-ն տարածել է  Գլդանի բանտում տեսանկարահանվածի մի մասը, լրիվ նյութը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ:

Կադրերում երևում է, որ բանտի պահապանները բռնություն են կիրառում ռետինե մահակներով և նույնիսկ չնչին զանցանքի համար ծեծում կալանավորներին: Երեկ երեկոյան ավելի քան 2000 մարդ է դուրս եկել փողոց, այդ թվում և կալանավորների հարազատները: Իսկ այսօր հայտնի է, որ  Վրաստանի պատիժների իրագործման նախարար Խաթունա Կալմախելիձեն պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, հայտարարելով, որ «կատարվածի համար պատասխանատվություն է կրում հասարակության առջև»:

Նախագահ Սահակաշվիլին խոստացել է գտնել մեղավորներին ու պատժել:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տեսանյութի մի մասը նկարահանվել է  բանտապետի  հանձնարարությամբ:

Գլդանի բանտը գտնվում է Թբիլսիիի ծայրամասում ու ամենամեծն է Վրաստանում, այնտեղ 4000 կալանավոր կա: 2011-ին հիմնարկը  ՄԱԿ-ի  պարգևն է ստացել:

Դիտվել է 1803 անգամ:
Print Friendly

Leave a Reply