Գետի հատակում հսկայական գանձ է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 20, 2012 7:45

Տարերքն օգնել է պատմաբաններին գտնել մի ուշագրավ  ու մեծ գանձարան այն ժամանակ, երբ տևական երաշտի պատճառով գետում ջրի մակարդակն իջավ: Ասում են` չկա չարիք առանց բարիքի: Ջուրն իջավ, սակայն հսկայական գանձեր երևան հանեց, որոնք պատկանել են պետության նախկին կառավարիչներին:

Լեհական Վիսլա գետի հատակում հայտնաբերվել են ավելի քան 10 տ մարմարյա արձաններ, շատրվաններ ու պալատի սյուներ, որոնք արևելեվրոպական պետության երբեմնի նստավայրն են զարդարել:

Պատմաբանների կարծիքով, գանձը ջրի տակ է մնացել 17-րդ դարից, երբ շվեդ զավթիչները փորձել են գողացածը հանել Լեհաստանի տարածքից, սակայն, ստիպված էին հրաժարվել այդ մտքից, քանի որ  թալանած գանձերը շատ ծանր էին փայտամած նավերով տեղափոխելու համար:

Դիտվել է 1391 անգամ:
Print Friendly

Leave a Reply