Հանրային խորհրդում կրկին քննարկել են հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման հարցը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 19, 2012 19:13

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված է եղել 2 հարց՝ hեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման և “Հանրային խորհրդի” մասին նոր օրենքի մշակման հարցերը:

Ինչպես տեղեկանում ենք Հանրային խորհրդի պաշտոնական կայքից, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի անդամներին ներկայացրել է օրակարգային հարցերը, ապա տեղի է ունեցել քննարկում:

ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը, որը Հանրային խորհրդում հեռուստատաեթերի նոր քաղաքականության մշակման գործընթացը համակարգող խմբի անդամ է, ներկայացրել է Հանրային խորհրդում քննարկված և մշակված առաջարկների նախնական փաթեթը: Առաջարկները քննարկելուն զուգահեռ ներկայացվել են նոր առաջարկներ, որոնցից մի մասն ընդգրկվել է փաթեթում:

Որոշվել է հոկտեմբեր ամսվա առաջի օրերին կազմակերպել Հանրային խորհրդի լիագումար նիստ, որի ընթացքում կհստակեցվեն ներկայացված առաջարկները, և ՀԽ անդամները դրանք կհաստատեն քվեարկությամբ: Այնուհետև կկազմակերպվի հանրային լսում՝ խնդրով մտահոգ բոլոր կողմերի մասնակցությամբ, և մշակված փաստաթուղը կներկայացվի վերջնական քննարկման, որից հետո վերջնական տեսքի կբերվի և կներկայացվի Հանրապետության Նախագահին:

Օրակարգի երկրորդ հարցը՝ “Հանրային խորհրդի” մասին օրենքի նախագիծը քննարկելուց հետո որոշվել է այն մեկ անգամ ևս անհատապես ներկայացնել Հանրային խորհրդի անդամների դատին, որից հետո, հաշվի առնելով ներկայացված առաջարկներն ու դիտողությունները, կազմակերպել լիագումար նիստ և քննարկել նախագծի վերջնական տարբերակը:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply