Նախարարը հանձնարարել է խստացնել դեղերի շուկայի նկատմամբ հսկողությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 19, 2012 19:02

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է  ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն», հանդիպել կոլեկտիվի հետ։ Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, տեխնոլոգիական և կադրային հագեցվածությանը: Դերենիկ Դումանյանը կարևորել է դեղերի արդյունավետության, անվտանգության և որակի ապահովման գործում մասնագիտացված կառույցի դերը: Նա կենտրոնի ղեկավարության առջև խնդիր է դրել շարունակաբար հզորացնել  տեխնոլոգիական և կադրային  հագեցվածությունը, ուժեղացնել ներքին վերահսկողության մեխանիզմները:

Կենտրոնի մասնագետների առջև  նախարարը խնդիր է դրել ուժեղացնել հսկողությունը հանրապետություն ներկրվող դեղերի նկատմամբ` դրանց անվտանգությունը երաշխավորելու նպատակով, ինչպես նաև հետամուտ լինել կեղծ, ժամկետանց և չգրանցված դեղերի ներմուծման կանխմանը:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply