Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2012 18:38

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախեսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ընթացաքում նրանք նույն կարծիքն են հայտնել Ասադի ռեժիմի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ, որոնք գնալով խորացնում են հումանիտար ճգնաժամը Սիրիայում և պահանջում են անհապաղ քայլերի ձեռնարկում,-հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
Թուրքական կառավարության մամլո կենտրոնի հաղորդմամբ`կողմերը նաև ընդգծել են երկկողմ համագործակցության շարունաման կարևորությունը`ուղղված սիրիական ճգնաժամի կարգավորմանը:
Զրույցի ժամանակ Օբաման իր ցավակցություններն է հայտնել վերջին ահաբեկչական գործողությունների հետևանքով թուրք զինվորների և խաղաղ բնակչության շրջանում կորուստների կապակցությամբ, իսկ Էրդողանը իր հերթին նշել է, որ խորապես ցավում է Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի սպանության համար:
Բարաք Օբաման նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի և ԱՄՆ-ի դիվանագիտական աշխատակիցների շուրջ Լիբիայում և այլ երկրներում առաջացած շիկացած մթնոլորտում պրովոկացիայի չենթարկվելու կոչերի համար:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply