«Ժամանակ». Ավելացել է Հայաստան եկող ադրբեջանցիների թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 19, 2012 18:09
Վերջին շրջանում սիրիահայերի այցոլությունը Հայաստան թանկացրել է վարձով տների գները։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Վարձով տան փնտրտուքի մեջ գտնվող քաղաքացիներն ասում են, որ վարձով տները թանկացել են մոտ 25-30 տոկոսով։ Այժմ քաղաքի կենտրոնում մեկ սենյականոց նորմալ կահավորված բնակարան հնարավոր չէ վարձել 100 հազար դրամից պակաս գնով։ Ի դեպ, «Ժամանակի» տեղեկություններով, վերջին շրջանում ավելացել է Հայաստան եկող ադրբեջանցիների թիվը։ Նրանք Հայաստան են գալիս Իրանից որպես զբոսաշրջիկ»,- գրում է «Ժամանակը» ։
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
