ԱՄՆ-ն դիմում է ամեն քայլի` Իրանը թուլացնելու, ապակայունացնելու համար. Սարգիս Սատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 19, 2012 17:30

Թավրիզում հայ լինելը առավելություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը`խոսելով տարածաշրջանային վերջին իրադարձությունների և իրանադրբեջանական հարաբերությունների, Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների վիճակի մասին:

Խոսելով Իրանում այսպես կոչված “ադրբեջանցիների” մասին` բանախոսն ասաց, որ Իրանում ադրբեջանցիներ չկան. “Իրանում ադրբեջանցի չկա, Իրանում կան թյուրքալեզու իրանցիներ: Նրանք իրենց չեն համարում ադրբեջանիցներ: Լեզվական առումով մոտ են իրար, բայց արդյո՞ք գերմանացիներն ու ավստրիացիները, ամերիկացիներն ու անգլիացիները նույն ազգերն են: Օրինագծով փորձում են ցույց տալ, իբր Ադրբեջանը բաժանվել է Ռուսաստանի ու Իրանի միջև: Բայց Ադրբեջան կոչվածը պետք է լիներ, որ բաժանվեր:

Ասուլիսի մյուս բանախոս, ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն էլ նշեց, որ Իրանը թուլացնելու, ապակայունացնելու համար ԱՄՆ-ն, Արևմուտքը դիմում են տարբեր քայլերի:

“Նման մի քայլ է ԱՄՆ կոնգրեսի անդամ Դեյն Ռոռաբախերի կողմից ներկայացուցիչների պալատին ներկայացված որոշման նախագիծը, որով կոչ է արվում ԱՄՆ ադմինիստրացիային և Իրանի իշխանություններին հանրաքվե անցկացնել Իրանի ադրբեջանաբնակ շրջաններում` արդյոք ուզում են միավորվել Ադրբեջանին, թե մնան Իրանի կազմում”,-նկատեց բանախոսը:

Իրանագետ Ոսկանյանն էլ իր հերթին նկատեց, որ Իրանին ձեռնտու է Ադրբեջանի դեստաբիլիզացիան:

Ինչ վերաբերում է Հայստանի քաղաքականությանը տարածաշրջանային և համաշխարհային մեծ ու փոքր տերությունների հետ` Վ. Ոսկանյանն ընգծեց, որ Հայաստանի համար` որպես փորք պետություն, ձեռնտու է մանևրելու քաղաքականությունը, և դա պետք է գիտակցեն նաև մեծ տերությունները, որ Հայաստանը չի կարող մեկի հետ լավ լինել, մյուսի հետ` վատ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply