ՀՀ քաղաքշինության նախարարն ընդունեց ԱԶԲ պատվիրակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 19, 2012 17:24

Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման  հարցերը քննարկելու նպատակով, սեպտեմբերի 19-ին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն  ընդունեց Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ և Ֆրանսիայի զարգացման գործակալության  պատվիրակներին` ԱԶԲ կոշտ թափոնների ծրագրի ղեկավար Դռաժեն Կուչանի գլխավորությամբ:

 

Նախարար Սամվել Թադևոսյանը ողջունելով հյուրերին` նշեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջարկությամբ կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության շրջանակներում որպես առանձին բաղադրիչ նախատեսվում է նաև մշակել հանրապետությունում նոր աղբավայրերի և համապատասխան ենթակառուցվածքների  ստեղծման հիմնախնդիրը:

 

Հայտնելով, Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման  գործում բանկի պատրաստակամության մասին,  ԱԶԲ ծրագրի ղեկավար Դռաժեն Կուչանը նշեց, որ  բանկն առաջարկում է նշված ռազմավարությունը մշակելուց  և կառավարության հավանությունը ստանալուց հետո   իրականացնել նաև ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներ՝ պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառմամբ: Իր հերթին, ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչ  Սամուել Լեֆեվրեն տեղեկացրեց, որ ֆրանսիական կողմը միավորում է իր ջանքերը ԱԶԲ-ի հետ` վերոնշյալ ծրագրի համաֆինանսավորման համար:

 

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվորեն ներգրավվել ազգային ռազմավարության մշակման գործընթացին:

 

 

 

 

 

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply