Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովի նախագահ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 19, 2012 16:18

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարգադրություն է ստորագրել խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ, եւ, համաձայն ԱԺ-ի կանոնակարգի, այս անգամ հանձնաժողովի նախագահ է նշանակվել հանձնաժողովում ընդգրկված ամենամեծ ընդդիմադիր` Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Փաշինյանը։

Նախորդ նստաշրջանում էթիկայի հանձնաժողովը նախագահում էր հանձնաժողովում ընդգրկված ամենամեծ իշխանական խմբակցության ներկայացուցիչը` հանրապետական Դավիթ Հարությունյանը։

Հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին նիստ ունի նշանակված, որտեղ քննվելու է ակտիվիստ Վարդգես Գասպարիի դիմումը ընդդեմ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` հունիսի 21-ի միջադեպի կապակցությամբ, երբ Ալեքսանյանը խլել էր Գասպարիի ձեռքի պաստառը, ապա ակտիվիստին հրել եւ տապալել էին գետնին։

Ռուզաննա Ստեփանյան

azatutyun.am

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply