Սեպտեմբերի 19-ը պատմական նշանակության օր է մեզ համար. Լևոն Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 19, 2012 15:19

Սեպտեմբերի 19-ը մեր պատմական նշանակություն ունեցող կարևոր  էջերից մեկն է, որ մեր պետության կողմից պետք է ըստ արժանվույն հիշվի ու նշվի, սակայն չի արվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը` խոսելո Արարայի հերոսական ճակատամարտի և դրա ֆենոմենի մասին:

“Սեպտեմբերի 19-ը մեր ռազմաքաղաքական օրացույցի մեջ բացառիկ տեղ ու դեր ունի: 1918 թ. այս օրը Պաղեստինում, Արարա լեռան և Ռաֆաթ գյուղի արանքում տեղի ունեցավ ճակատամարտ, որը բացառիկ նշանակություն ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի մեջ: Երկու կողմից հակադրվել էին երկու բանակներ, որոնք ղեկավարում էին շատ հայտնի երկու գեներալներ: Հարավից ԱՆՏԱՆՏ-ի ուժերը ղեկավարում էր անգլիացի գեներալ Ալետտին, որի կազմում գտնվում էր ֆրանսիական զորաջոկատը, իսկ վերջինիս կազմում հայկական լեգեոնն էր, դրա հյուսիսում գտնվում էր թուրքական զորաջոկատը` գերմանացի գեներալի հրամանատարությամբ”,- ասաց բանախոսը` հիշատակելով հայկական լեգեոնի շնորհիվ Արարայի անառիկ լեռը գրավելու փաստն ու ընգծելով դրա պատմական նշանակությունը:

Շիրինյանը նշեց, որ երեք անգամ անգլիական զորքերի կողմից Արարայի լեռը գրոհելու փորձերը մատնվել են ձախողման, քանզի լեռն ուներ բնական պարիսպներ, որն անառիկ էր պահում այն, ու թուրքերը հաջողությամբ կարողանում էին հետ շպրտել իրենց վրա հարձակում գործած ուժերին: Ի վերջո, վերջին հույսով անգլիացի զորավարը որոշում է այդ ամենաբարդ ճակատում բերել տեղավորել հայկական լեգեոնը, որ վերջինիս միջոցով իրականացնի հերթական գրոհը:

“Այսպիսով, 1918 թվականի սեպտեմբերի 19-ի առավոտյան` ժամը 7:30-ին, հայկական լեգեոնի զինվորները գրոհում են Արարայի լեռը և ժամը 11-ին ճեղքում ու անցնում են գերմանաթուրքական ռազմաճակատը”,- նշեց Շիրինյանը` առանձնահատուկ կարևորությամբ ընգծելով հայերի տարած այս հաղթանակը պատկան առումով, քանզի սրանով էր պայմանավորված Հայաստանի լինել չլինելու հարցը այդ շրջանում:

 

Վահե Մակարյան

 

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply