Բաղըշը ընդունեց Պյերինիին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2012 14:53

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հանդիպել է Թուրքիայում Եվրամիության պատվիրակության նախկին ղեկավար Մարկ Պյերինիի հետ: Հանդիպման ընթացքում Բաղըշը ընդգծել է, որ Պյերինին շարունակում է աջակցել Թուրքիային ԵՄ-ի հետ բանակցային գործըթացում,-տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը:
Նախարարը նաև նշել է, որ գալիք տարվա հունվարին լույս կտեսնի Մարկ Պյերինիի հեղինակած գիրքը, որը նվիրված է Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացին: Գիրքը, որը հրատարակվելու է թուրքերենով և ֆրանսերենով, ընդգրկում է հեղինակի անձնական դիտարկումները, որոնք նա հավաքել է Եվրամիության պատվիրակության նախագահի պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում:
Իսկ Պյերինին իր հերթին հայտարարեց, որ իր այցը կապված է «Կառնեգի» ֆոնդի հետազոտությունների հետ, որոնք կատարվում են Թուրքիայում և արաբական երկրներում:

Դիտվել է 646 անգամ:
Print Friendly

Leave a Reply